Սննդակարգեր
Առողջության համար վտանգավոր 6 սննդակարգեր. news.am

Արդյունավետ նիհարելու համար անհրաժեշտ է ճիշտ ու չափավոր սնվել ու ժամանակ հատկացնել ֆիզիկական ակտիվությանը, վստահեցնում են մասնագետները: Իսկ սննդակարգերը ո՛չ միայն երկարաժամկետ արդյունքներ չեն տալիս, այլեւս կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը:
Ստորեւ առողջության համար 6 առավել վտանգավոր սննդակարգերն են:
Մոնոդիետա
Մոնոդիետաների ժամանակ մարդը մի քանի օրվա ընթացքում նույն մթերքն է օգտագործում: Իրականում նման սննդակարգը կարող է ո՛չ միայն խանգարումներ առաջացնել (մարսողական տրակտի աշխատանքի ու նյութափոխանակության խանգարում), այլեւ հոգեբանական անկայունության ու սթրեսների պատճառ դառնալ: Ավելին, մեծ հավանականություն կա, որ սննդակարգն ավարտելուց հետո մարդը պարզապես կսկսի սովորականից շատ ուտել:
Սպիտակուցային սննդակարգ
Ձավարեղենից, բանջարեղենից ու մրգերից հրաժարվելն ու միայն միս ու ձուկ ուտելը ծանրաբեռնում է երիկամները ու հանգեցնում դրանցում քարերի գոյացմանը: Առանց ածխաջրերի մարդու օրգանիզմը չի կարող գոյատեւել, վստահեցնում են փորձագետները: Պատահական չէ, որ Չինաստանում մահվան դատապարտվածներին բացառապես մսով էին կերակրում: Նախկինում մահապատժի նման տեսակն ամենադաժանն էր համարվում:
Հեղուկ սննդակարգ
Այս սննդակարգը ենթադրում է միայն հեղուկ սննդի օգտագործումը: Խնդիրն այն է, որ նման սննդակարգն անուղղելի վնաս է հասցնում մարսողական համակարգին՝ սննդի կտորների բացակայությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է նրան, որ աղեստամոքսային տրակտի որոշ բաժիններ ատրոֆիայի են ենթարկվում: Ավելին, եթե նման սննդակարգի ժամանակ հյութեր խմեք (թեկուզ բնական, թարմ քամած) կվնասվեն աատամները:
Առանց աղի սննդակարգ
Ի սկզբանե այս սննդակարգը նախատեսված էր երիկամների ու ուժեղ այտույցներով ուղեկցվող այլ հիվանդություններով տառապողների համար: Բայց առողջ մարդու համար աղի օգտագործումից հրաժարվելը կարող է օրգանիզմում նատրիումի պակասի պատճառ դառնալ, ինչն իր հերթին կարող է բարձրացնել սրտի ու երիկամների խնդիրների զարգացման վտանգը: Իհարկե անաղ սննդակարգը կնպաստի քաշի արագ կորստին, սակայն միայն իր միզամուղ հատկության շնորհիվ, այսինքն, օրգանիզմից կհեռանա ջուրը, այլ ոչ թե ճարպի պաշարները:
Ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգ
Նման սննդակարգը թույլ է տալիս շաբաթական մինչեւ երեք կիլոգրամ նիհարել, բայց դրա հետեւանքները ծայրաստիճան անկանխատեսելի են: Ճարպաթթուները, որոնք մենք ստանում ենք սննդի հետ, նպաստում են բոլոր ճարպալույծ վիտամինների յուրացմանը: Եթե դրանք ամբողջովին բացառենք, ապա, անխուսափելիորեն, ավիտամինոզ կզարգանա, նաեւ խնդիրներ մազերի ու մաշկի հետ: Իսկ եթե ճարպաթթուների քանակը չգերազանցի օրվա սննդի 20 տոկոսը, ապա արագորեն կնվազի «լավ» խոլեսթերինի մակարդակը, որը պաշտպանում է սիրտն ու անոթները:
Շոկոլադե սննդակարգ
Ասում են, իբրեւ, շոկոլադե սննդակարգի միջոցով կարելի է մոտավորապես 2 կգ նիհարել: Այդ սննդակարգին հետեւում են առավելագույնը յոթ օր: Օրական ուտում են մեկ սալիկ դառը շոկոլադ ու անսահմանափակ քանակությամբ սեւ սուրճ խմում: Կողմնակի ազդեցություններն են՝ այրոց, մշտական գլխացավեր, խանգարված դաշտանային ցիկլ ու լիբիդոյի նվազում, չնայած շոկոլադն, ինքնին, համարվում է աֆրոդիզիակ:

Կարդացեք նաև

Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...


Երբ երկրները խիստ միջոցառումներ են ձեռնարկում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, ինքնամեկուսացումը և կոմերցիոն կառուցվածքներում աշխատանքի ընդհատումը կարող են ազդել...


Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին հաճախ նախորդում է քրոնիկական պանկրեատիտը կամ մարսողական համակարգի այլ հիվանդությունները: Եվ այս ախտաբանության ռիսկի գործոններից մեկը սխալ սնուցումն է՝ շատ ուտելը, արագ սննդի, ճարպային, սուր համեմված...


Ի՞նչ սննդակարգեր են կարևորվում գաստրոէնտերոլոգիական և լյարդային ախտաբանությունում:
Այս երկու օրգան-համակարգերի ախտահարումների դեպքում էլ շատ կարևոր է որոշակի սննդակարգ պահպանելը...


Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց...


Աթերոսկլերոզի զարգացման պատճառները
Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...


Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է: Բուժման ընթացքում ճիշտ սնուցումը կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար...


Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո...


Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...


Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...


Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի...


Ժամանակակից սննդաբանների հավաստմամբ` նիհարելու համար նախատեսված լավագույն սննդակարգն այն է, որին կարելի է հետևել հարմարավետությամբ` առանց չսնվելու արդյունքում թուլությունից ընկնելու անհրաժեշտության: Գրում է Woman.ru-ն...


Հանրահայտ սննդաբան Մարգարիտա Կորոլյովային, անկասկած, կարելի է վստահել: Չէ՞ որ նրա մեթոդով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը: Կորոլյովան գիտական փաստարկներով ապացուցված իսկապես բազում...


Fithacker.ru-ն գրում է, որ բրնձով սննդակարգը մշակվել է դեռ 1939թ. և նպատակ է ունեցել իջեցնել արյան ճնշումը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և լավացնել երիկամների վիճակը։ Բայց քանի որ այն մեծապես օգնել է նաև քաշի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն